Այս շաբաթն ամփոփեցինք Խոյ համայնքի ընդհանուր մաքրման աշխատանքներով

Այս շաբաթն ամփոփեցինք Խոյ համայնքի ընդհանուր մաքրման աշխատանքներով
Վաղ առավոտից սկսած համայնքի 17 գյուղերում իրականացվեց տարածքների բարեկարգման, աղբահանության և ընդհանուր սանիտարական մաքրման աշխատանքներ, որին մասնակցում էին տնտեսվարողները, անհատ ձեռներեցները, համայնքապատկան հաստատությունները, տարբեր տարիքային խմբերի աշակերտներ, աշխատակիցներ և անգամ ծնողներ։
Մեր համայնքի մաքրության պահպանումն ու կարգուկանոնը տարբերակներից մեկն է ցույց տալու, թե որքան ենք սիրում և պաշտպանում մեր հայրենիքը։