Իրանը ԱԹՍ-ներ արտադրող համաշխարհային խոշոր տերությունների հնգյակում է

Իրանը ԱԹՍ-ներ արտադրող համաշխարհային խոշոր տերությունների հնգյակում է

Իրանը անօդաչու թռչող սարքեր արտադրող երկրների առաջատար հնգյակում է: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին։

«Իրանը համարվում է աշխարհում անօդաչու թռչող սարքերի արտադրություն ունեցող հինգ տերություններից մեկը, և դա սրբազան պաշտպանության դարաշրջանի սկզբից առ այսօր 37 տարիների փորձի արդյունքն է»,- լրագրողներին ասել է Բաղերին։

Բաղերին հերքել է ուկրաինական պատերազմում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մեղադրանքները՝ այն անվանելով հակառակորդի քարոզչական պատերազմի մաս՝ հավելելով, որ նման մեղադրանքները վկայում են անօդաչու սարքերի ոլորտում Իրանի կարեւորության եւ արդյունավետության մասին։

Աղբյուրը՝   news.am