Ճանապարհելով անցնող տարին․ Գորիսը շարունակում է զարգանալ

Ճանապարհելով անցնող տարին․ Գորիսը շարունակում է զարգանալ
Վերջին տարիներին միջազգային և տեղական ներդրումներով հարյուրից ավելի ծրագրեր են իրականացվել բազմաբնակավայր Գորիս համայնքում․ բարեկարգվել են փողոցներ, նախակրթարաններ, ընդարձակվել փողոցների լուսավորության ցանցը, բարելավվել ջրամատակարարումը, կառուցվել խաղահրապարակներ, ճեմուղիներ, երկարատև ընդմիջումից հետո համայնքում նաև բնակարանաշինություն է իրականացվել։ Այդ ծրագրերի ընդհանուր գումարն անցնում է մի քանի միլիարդ դրամից։
Քարտեզագրված խնդիրները տարեցտարի նվազում են, փոխվում է համայնքի բնակչի կյանքի որակը։
Իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը տարբեր է․ դրանց հերթական կանգառը Ակներ բնակավայրում էր․ 450 մլն դրամ արժողությամբ ծրագրով բարեկարգվել է Գորիսից Ակներ տանող ճանապարհը, որի պաշտոնաան բացման արարողությունը կատարվեց այսօր։
Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքեր» ծրագրով Ակներում նաև խաղահրապարակ բացվեց, որն, ի դեպ, իններորդն է Գորիս համայնքում։
Օրը տոն դարձավ նաև Վերիշենի, Ակների երեխաների համար։ «Փարոս» հիմնադրամի և Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել են գյուղերի նախակրթարանները։
Ամանորից առաջ համայնքում հանդիսավոր բացվեց նաև Գորիս քաղաքի Մխիթար Սպարապետի փողոցը, որի մի հատվածը բարեկարգվել էր դեռևս 2018 թվականին և շարունակվել պատերազմից հետո՝ 2021 թվականին։
Օրվա հանդիսությունները շարունակվեցին մինչև ուշ երեկո․ օրվան առանձնապես փայլ տվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը, որին հաջոդեցին հրավիրված երգիչ-երգչուհինների կատարումներ։