Ղազախստանը և Ուզբեկստանը պատրաստ են Մոսկվայի հետ համատեղ գործողությունների՝ գազային միություն ստեղծելու համար. ՌԴ ԱԳՆ

Ղազախստանը և Ուզբեկստանը պատրաստ են Մոսկվայի հետ համատեղ գործողությունների՝ գազային միություն ստեղծելու համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի հետ համատեղ գործողությունների՝ գազային միություն ստեղծելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եռակի գազային միություն» ստեղծելու գաղափարը հետաքրքրում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ մեր գործընկերներին՝ Ղազախստանին և Ուզբեկստանին։ Այս ոլորտում փոխգործակցությունն ակնհայտորեն պահանջարկ ունի՝ կապված առկա էներգետիկ կարիքների, սոցիալ-տնտեսական կայունության և բնակչության բարեկեցության ապահովման խնդիրների հետ: Ռուսաստանի գործընկերները պատրաստ են համատեղ գործողությունների այս ոլորտում», - ասել է նա։

Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ այս գաղափարն իրականացնելու համար «էական խոչընդոտներ չկան», սակայն համակարգային մեծ աշխատանք է պահանջվելու, առաջին հերթին՝ փորձագիտական մակարդակով, «որն արդեն իրականացվում է երեք երկրների իրավասու նախարարություններում»։

Աղբյուրը՝   tert.am