Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին
Այցի հիմքում Գյումրի և Գլենդել քույր քաղաքների 2023թ․-ի հնարավոր համագործակցային ծրագրերն էին՝ քաղաքաշինության/ճարտարապետության, տուրիզմի և, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հանդիպմանը մասնակցել և հյուրերին ողջունել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։
Ողջույնի իր խոսքում, Վարդգես Սամսոնյանը կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, ներկայացրել տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերտ, խոսել Գյումրու առավել զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Վ․Սամսոնյանը անդրադարձել է նաև Գյումրի-Գլենդել քույր քաղաքների առաջիկա համագործակցություններին, դրա համար մինչ այս իրականացված և առաջիկա անելիքներին։
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա խոսել Գյումրու և Գլենդելի միջև առկա կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցությունների, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման մասին։
Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Գյումրու պատմության թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: