ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն

ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն

ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17 օր. սա հարցի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ, այո, միայն այն փաստը, որ բացառապես ԿԽՄԿ-ի մեքենաներն են մուտք ու ելք անում, նշանակում է` շրջափակումը շարունակվում է»,- գրել է Գրիգորյանը:

Աղբյուրը՝   armenpress.am