Սև ծովի գազը 33 տարիկարող է ծածկել Թուրքիայի բնակչության պահանջարկը

Սև ծովի գազը 33 տարիկարող է ծածկել Թուրքիայի բնակչության պահանջարկը

Սև ծովում գազի պաշարները բավարար են 33 տարվա ընթացքում Թուրքիայի բնակչության պահանջարկը հոգալու համար։ Բաց հանքավայրում բնական վառելիքի ծավալը գնահատվում է մոտ 58 միլիարդ խորանարդ մետր, ինչը կօգնի երկրում օգտագործվող գազի ընդհանուր ծավալը հասցնել 710 միլիարդ խորանարդ մետրի: 

«Սև ծովում վերջին հայտնաբերումներով Թուրքիան ավելացրել է գազի իր պաշարները մինչև 710 միլիարդ խորանարդ մետր: Հետագա տարիներին արդյունահանումը կհասնի առավելագույնի: Ըստ հաշվարկների՝ Սև ծովում հայտնաբերված գազը կբավարարիբնակչությանը 33 տարի ընդհանուր օգտագործման համար։

Սևծովյան գազը ազգային ցանցին կմիանա հաջորդ տարվա մարտի վերջին և կօգտագործվի բնակելի շենքերում։ Դա կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության աճին։

«Ընդհանուր առմամբ, ուսումնասիրված և հայտնաբերված վառելիքի պաշարները միջազգային շուկաներում գնահատվում են 1 տրիլիոն դոլար»,-թերթը մեջբերում է նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը։

Աղբյուրը՝   panorama.am