Առաջատար 17 կրիպտոմիլիարդատերերի կարողությունը նվազել է 116 մլրդ դոլարով

Առաջատար 17 կրիպտոմիլիարդատերերի կարողությունը նվազել է 116 մլրդ դոլարով

2022թ. գարնանը հրապարակված Forbes-ի միլիարդատերերի ցուցակում բավական շատ էին կրիպտոմիլիարդատերերը։ Չանցած մեկ տարի, դրանցից շատերի կարողությունը զգալիորեն կրճատվել է։

Առաջին 17 կրիպտոմիլիարդատիրոջ ընդհանուր կարողությունը կրճատվել է 116 մլրդ դոլարով, ևս 10 կրիպտոմիլիարդատեր դուրս է մնացել Forbes-ի ցուցակից։

Այսպիսով, Binance-ի հիմնադիր և ղեկավար Չանպեն Չժաոյի կարողությունը 65 մլրդ դոլարից նվազել է 4.5 մլրդ դոլարի։ Սննկացած FTX կրիպտոբորսայի սեփականատեր Սեմ Բենքման-Ֆրիդի կարողությունը 24 մլրդ դոլարից հասել է 0-յի։ Coinbase-ի Բրայան Արմսթերոնգի կարողությունը 6 մլրդ դոլարից հասել է 1.5 մլրդ դոլարի։ FTX-ի Գարի Վանգի 5.9 մլրդ դոլար կարողությունից ոչինչ չի մնացել։

Ripple-ի Քրիս Լարսենի կարողությունը 4.3 մլրդ դոլարից նվազել է 2.1 մլրդ դոլարի։ Gemini-ի երկրվորյակ Վինքլվոս եղբայրների 4-ական մլրդ դոլար կարողությունից մնացել է 1.1-ական մլրդ դոլար։

Աղբյուրը՝  b24.am