2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 228,636 դրամ

2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 228,636 դրամ։
Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 14.8% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.2%-ով և կազմել 180,466 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 18.1%-ով և կազմել 249,646 դրամ։
Աղբյուրը՝ b24.am