Բազմաթիվ պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ն հասել է 220 մլրդ դոլար ընթացիկ հաշվի ավելցուկի. The Economist

Բազմաթիվ պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ն հասել է 220 մլրդ դոլար ընթացիկ հաշվի ավելցուկի. The Economist

Ռուսաստանին հաջողվել է 2022 թվականին 220 միլիարդ դոլար ընթացիկ հաշվի ավելցուկ ապահովել՝ չնայած բազմաթիվ պատժամիջոցների կիրառմանը, գրում է The Economist-ը։

Ռուսաստանի տնտեսությունը սպասվածից ավելի լավ վիճակում է հայտնվել։ Իսկ Եվրոպան, որը ջախջախված է էներգակիրների չափազանց մեծ գների պատճառով, սահում է դեպի ռեցեսիա: Միեւնույն ժամանակ, 2022 թվականին Ռուսաստանը գրանցել է 220 միլիարդ դոլար ընթացիկ հաշվի ավելցուկ, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի։

Հրատարակության համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը ռեցեսիայի մեջ չի ընկել՝ քաղաքականության եւ առեւտրի շնորհիվ։ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում Կենտրոնական բանկի քաղաքականությունը ռուսներին համոզել է, որ իշխանությունները լրջորեն պայքարելու են գնաճի դեմ։ Օրինակ՝ բարձր տոկոսադրույքները հանգեցրել են նրան, որ մարդիկ սկսել են վերադարձնել այն գումարները, որոնք դուրս են բերվել հաշիվներից կորոնավիրուսային համաճարակի առաջին օրերին։

Հրապարակման մեջ նշվում է, որ բազմաթիվ արեւմտյան ընկերություններ լքել են ռուսական շուկան, սակայն այլ երկրներից կազմակերպություններ ուրախությամբ սկսել են զբաղեցնել թափուր տեղերը: Օրինակ, Թուրքիան դարձել է արեւմտյան ընկերությունների համար պատժամիջոցները շրջանցելու լիարժեք միջնորդ: Այս ամենը անհանգստություն է առաջացրել Արեւմուտքում, քանի որ ռուսական տնտեսությունը, հակառակ բոլոր կանխատեսումներին ու սպասումներին, շատ ավելի լավ վիճակում է։

Աղբյուրը՝   news.am