ՏՏ ոլորտի նորաձևության ստարտափն իր գործունեությունը տեղափոխել է Հայաստան

ՏՏ ոլորտի նորաձևության ստարտափն իր գործունեությունը տեղափոխել է Հայաստան

ՏՏ ոլորտի նորաձևության GardeRobo A.I. ընկերությունն իր գործունեության հետագա ընդլայնման, զարգացման և աշխատակիցների գործունեության համար ընտրել է Հայաստանը: Այս մասին հայտնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ն:

Արհեստական բանականությամբ աշխատող հարթակը «կիբեռ ոճաբանի ծառայություններ» է տրամադրում առցանց. նորաձևության ոլորտի բրենդերի կայքերում և առցանց խանութներում, կայքի այցելուների հիմնական նախընտրությունները հաշվի առնելով՝ հարթակն առաջարկում է անհատականացված լուծումներ՝ հագուստի և աքսեսուարների ընտրության և գնման համար:

Հայաստանում GardeRobo A.I. ընկերության հիմնման աշխատանքներին օժանդակել է «Էնթերփրայզ Արմենիա»-ն:

Աղբյուրը՝   armenpress.am