Ռուսական նավթի մատակարարումները ԵՄ երկրներ նվազել են 90 տոկոսով

2022 թվականի վերջի դրությամբ ռուսական նավթի մատակարարումները ԵՄ երկրներ նվազել են 90 տոկոսով։ Սա դարձել է ագրեսորի դեմ պատժամիջոցների հիմնական միջոցը, Ukrinform-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը։
«Մենք արմատապես նվազեցրել ենք մեր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, քանի որ ԵՄ հիմնական պատժամիջոցներից մեկը Եվրոպա ռուսական նավթի 90%-ի մատակարարումների դադարեցումն էր մինչև 2022 թվականի վերջ, իսկ հետո Մոսկվային համապատասխան եկամտից զրկելը», ասել է դեսպանը։
ԵՄ դեսպանը խոստովանել է, որ ռուսները դեռ կարող են իրենց նավթը վաճառել աշխարհի այլ տարածաշրջաններին, սակայն այդ մատակարարումներից շահույթը շատ ավելի քիչ է։ «Ռուսաստանը ստիպված է դա անել յուրաքանչյուր բարելի համար զգալի զեղչով։ Ռուսական նավթը վաճառվում է համաշխարհային միջինից մոտ 30 դոլարով ցածր գնով», ասել է Մաասիկասը։
Աղբյուրը՝ lragir.am