Ֆրանսիայում գնաճը դեկտեմբերին անսպասելիորեն դանդաղել է՝ հասնելով 6,7 %-ի

Ֆրանսիայում գնաճը դեկտեմբերին անսպասելիորեն դանդաղել է՝ հասնելով 6,7 %-ի

Ֆրանսիայում սպառողական գները, ներդաշնակեցված Եվրամիության չափանիշների հետ, դեկտեմբերին տարեկան արտահայտությամբ աճել են 6,7%-ով, վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության նախնական տվյալները։

Աճի դեմպերը դանդաղել են նոյեմբերի 7,1%-ի համեմատությամբ: Trading Economics-ի կողմից հարցված փորձագետներն ակնկալում էին, որ գնաճը կարագանա միջին հաշվով մինչև 7,2%:

Սպառողական գները դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել են 0,1%-ով, մինչդեռ նոյեմբերին դրանք աճել էին 0,4%-ով։ Վերլուծաբանները կանխատեսում էին գների բարձրացում միջինը 0,3%-ով։ Ֆրանսիական չափանիշներով հաշվարկված գները նախորդ ամսին տարեկան արտահայտությամբ աճել են 5,9%-ով, իսկ ամսական արտահայտությամբ՝ նվազել 0,1%-ով։

Նոյեմբերին գների աճը կազմել է համապատասխանաբար 6,2% և 0,3%։ Ֆրանսիայում սննդամթերքի արժեքը դեկտեմբերին աճել է 12,1%-ով, ինչպես և դրանից մեկ ամիս առաջ, էներգակիրների գների աճը 18,4%-ից դանդաղել է մինչև 15,1%, արդյունաբերական ապրանքների գների աճն արագացել Է՝ 4,4%-ից հասնելով 4,6%-ի: Ծառայությունները նախորդ ամիս թանկացել են 2,9%-ով (նոյեմբերին՝ 3%-ով)։

Աղբյուրը՝   armenpress.am