Genocide Watch-ն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և օգնել Արցախին

Genocide Watch-ն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և օգնել Արցախին

Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։  Այս մասին ասվում է Genocide Watch կազմակերպություն թվիթերի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին.

1) գործի դնել 907-րդ բաժինը և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն այդ երկրին։
2) կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և այլ կիրառելի իրավական գործիքներ:
3) մարդասիրական ճգնաժամից տառապող 120 հազար հայերին շտապ օգնություն ուղարկել»,- նշված է գրառման մեջ

Genocide Watch-ը ցեղասպանության դեմ հանդես եկող դաշինքի համակարգողն է, որը հիմնվել է 1999 թվականին: Genocide Watch-ը ներառում է աշխարհի ավելի քան 75 կազմակերպություն: Genocide Watch-ը կազմակերպությունների առաջին կոալիցիան է, որը լիովին կենտրոնացած է ցեղասպանության կանխարգելման վրա:

Աղբյուրը՝   168.am