Amazon-ը նախատեսում է կրճատել ավելի քան 18 հազար աշխատատեղ

Amazon-ը նախատեսում է կրճատել ավելի քան 18 հազար աշխատատեղ

Ամերիկյան Amazon ընկերությունն ավելի քան 18 հազար աշխատատեղ կկրճատի. սա ընկերության պատմության մեջ աշխատուժի ամենամեծ կրճատումն է և ավելին է, քան պլանավորել Էր նախապես: 

Աշխատակիցներին ուղղված ուղերձում ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Ջեսին հայտնել է, որ կրճատումները կվերաբերեն Amazon-ի կորպորատիվ աշխատակիցներին՝ հիմնականում մանրածախ առևտրի ստորաբաժանմանը և մարդկային ռեսուրսների գործառույթներին, ինչպիսին է կադրերի հավաքագրումը:

«Amazon-ը նախկինում կարողացել Է հաղթահարել անորոշ և դժվարին տնտեսական ժամանակները և կշարունակի դա անել: Առաջիկա փոփոխությունները կօգնեն մեզ իրագործել երկարաժամկետ հնարավորությունները ծախսերի ավելի բարենպաստ կառուցվածքի դեպքում», - ասել է Էնդի Ջեսին:

Սեպտեմբերի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էր ավելի քան 1.5 միլիոն մարդ, ինչը նշանակում է, որ վերջին կրճատումները կազդեն հաստիքակազմի 1,2%-ի վրա: Ավելի վաղ Amazon-ը նախատեսում էր կրճատել շուրջ 10 հազար աշխատատեղ։

Amazon-ի ներդրողները դրական են արձագանքել մոտալուտ կրճատումներին՝ համարելով, որ դա կարող է մեծացնել շահույթը. the Wall Street Journal-ի կողմից այս տեղեկությունը տարածելուց հետո չորեքշաբթի ավելի ուշ ընկերության բաժնետոմսերը 1.7 %-ով թանկացել են: Վերջին 12 ամիսների ընթացքում դրանց արժեքը նվազել էր 48%-ով։

Աղբյուրը՝    armenpress.am