Ամանորին Ջերմուկի հյուրանոցների մի մասն ամբողջությամբ ծանրաբեռնված է եղել. Վայոց ձորի մարզպետ

Ամանորին Ջերմուկի հյուրանոցների մի մասն ամբողջությամբ ծանրաբեռնված է եղել. Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորում իրավիճակը գնալով դրական ուղղվածություն ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Մեր հյուրանոցների մի մասն ամբողջությամբ ծանրաբեռնված է եղել, մի մասը՝ ոչ։ Բայց ունենք հանգստացողներ, կարծում եմ՝ որ այսպես գնա, զգալի փոփոխություններ կլինեն Ջերմուկում տուրիստականի մասով»,- ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո առողջարանային քաղաք Ջերմուկը բազմաթիվ վնասներ էր կրել:

Աղբյուրը՝   news.am