Նորվեգիայից գազի արտահանումը ռեկորդային մակարդակի վրա կմնա 4-5 տարի

Նորվեգիայից գազի արտահանումը ռեկորդային մակարդակի վրա կմնա 4-5 տարի

Նորվեգիան նախատեսում է 2023 թվականին արտահանել մոտ 122 մլրդ խորանարդ մետր բնական գազ, ինչը hամապատասխանում է նախորդ տարվա մակարդակին, եւ այդ ծավալը պահպանել առաջիկա չորս կամ հինգ տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է նավթի եւ էներգետիկայի նախարար Տերիե Աասլանդը:

2022 թվականի արդյունահանման ծավալը, որը նախկինում չի հրապարակվել, 2021 թվականի համեմատ աճել է 8 տոկոսով, ինչը համապատասխանում է կառավարության նախորդ կանխատեսմանը եւ համապատասխանում է 2017 թվականին սահմանված 122,37 միլիարդ խորանարդ մետր պատմական առավելագույնին: 

Նորվեգիան՝ Եվրոպայում գազի գլխավոր մատակարարը, հիմնականում գազ է մատակարարում Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի ընդունման տերմինալներին, իսկ 2022 թվականի վերջին նաեւ բացել է նոր խողովակաշար դեպի Լեհաստան Դանիայով։ 

Սկանդինավյան երկիրը նաեւ ավելի շատ հեղուկացված բնական գազ է մատակարարում իր Արկտիկական Hammerfest գործարանից լցանավերով։

Equinor-ը եւ Նորվեգիայի այլ նավթային ընկերություններ ձգտում են մեծացնել գազի արտադրությունը, քանի որ ուկրաինական պատերազմը էներգետիկ ճգնաժամ եւ գների կտրուկ աճ է առաջացրել Եվրոպայում:

Տարեսկզբին հրապարակված պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ Նորվեգիան ծրագրում էր 2022 թվականին արտահանել 115 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը հետ է մնում 2017 թվականին արտահանած ռեկորդային 122,37 միլիարդ խորանարդ մետրից։

Աղբյուրը՝   news.am