Ուկրաինայի տնտեսությունն անցյալ տարի 30,4%-ով կրճատվել է

Ուկրաինայի տնտեսությունն անցյալ տարի 30,4%-ով կրճատվել է

Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունը 2022 թվականին երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը նախնական գնահատում է 30,4%-ի մակարդակում։ Այս մասին հաղորդում է «Укринформ»-ը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությանը:

Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի արդյունքներով գնահատվում է 30,4%-ի մակարդակում, ինչը ավելի լավ ցուցանիշ է, քան ենթադրվում էր նախնական կանխատեսումներով։

«2022 թվականի ընթացքում Ուկրաինայի տնտեսությունը կրել է ամենամեծ կորուստներն անկախության ամբողջ պատմության ընթացքում», – հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ,  էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ Ինչպես հաղորդում է «Укринформ»-ը, կառավարությունն ակնկալում է, որ 2023 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն կաճի 1 %-ով, ընդ որում, գնաճը պետք է դանդաղի մինչև 22,5 %:

Աղբյուրը՝   b24.am