«Գազպրոմը» հինգերորդ օրն անընդմեջ նվազեցնում է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն գազի մղումը

«Գազպրոմը» հինգերորդ օրն անընդմեջ նվազեցնում է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն գազի մղումը

Ռուս-ուկրաինական սահմանին «Սուջա» գազաչափման կայանով (ԳՉԿ) «Գազպրոմ»-ի կողմից ԵՄ երկրներ գազի մղումն այսօր՝ հունվարի 6-ին, կկազմի 35,5 մլն խ/մ։ Այսպիսով, մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում արտահանման ցուցանիշը նվազել է մոտ 7,8 մլն խ/մ-ով, գրում է «Коммерсантъ»-ը։

«Գազպրոմը» տարանցման համար ռուսական գազի մատակարարումն իրականացնում է Ուկրաինայի տարածքով՝ ուկրաինական կողմի հաստատած ծավալով, «Սուջա»-ով՝ 35,5 միլիոն խ/մ հունվարի 6-ի դրությամբ։ «Սոխրանովկա» ԳՉԿ-ի հայտը մերժվել է»,- լրագրողներին ասել է «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը։

Նախորդ օրը մղման ծավալը կազմել է 37,6 մլն խ/մ, հունվարի 4-ին` 37,8 մլն խ/մ, 3-ին՝ 42,2 մլն խ/մ, 2-ին՝ 42,4 մլն խ/մ։ Տարին սկսվել է 43,3 մլն խ/մ ցուցանիշով՝ սրանք նախորդ ամիսներին մղման միջին արժեքներն են: Նշենք, որ մատակարարվող ծավալների նվազումը տեղի է ունենում գազի գնի անկման ֆոնին։ Երեկ՝ հունվարի 5-ին, գազի արժեքն ընկել է հազար խորանարդ մետրի դիմաց 700 դոլարից։ Վերջին անգամ Եվրոպայում գազն այդքան էժան եղել է 2021 թվականի սեպտեմբերին։

Էներգառեսուրսների մինչեւ 35,5 մլն խ/մ պոմպային պոտենցիալ կրճատման մասին հունվարի 6-ին ավելի վաղ հայտնել էր «Ուկրաինայի ԳՏԿ օպերատորը»։ «Սոխրանովկա»-ով գազի տարանցումը դադարեցվել է 2022 թվականի մայիսին։ 

Աղբյուրը՝   news.am