Չինաստանն ընդլայնում է ոսկու գնումը

Չինաստանն ընդլայնում է ոսկու գնումը

Չինաստանը հաղորդել է երկրորդ ամիսն անընդմեջ իր ոսկու պաշարների ավելացման մասին՝ առաջին գնումից հետո ավելի քան երեք տարվա ընթացքում կրկին համալրելով պահուստները:

Դեկտեմբերին Չինաստանի Ժողովրդական բանկն իր պահուստներն ավելացրել է 30 տոննայով։ Դա հաջորդում է նոյեմբերին 32 տոննայի ավելացմանը եւ երկրի պաշարները հասցնում է 2010 տոննայի, գրում է Bloomberg-ը։

Պահանջարկի միտումների մասին Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցի համաձայն, կենտրոնական բանկերի կողմից ձուլակտորների գնումները ռեկորդային ցուցանիշ են գրանցել անցյալ տարվա երրորդ եռամսյակում` մոտ 400 տոննա, ընդ որում դրանց միայն մեկ քառորդն է բաժին հասել հրապարակային նշված կազմակերպություններին: Չինաստանի կողմից ոսկու գնումների մասին բացահայտումը լույս է սփռում այս առեղծվածային գնորդների ինքնության վրա: Շուկային հետեւողները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող է եւս մեկ գնորդ դառնալ:

Նախկինում Չինաստանը հազվադեպ էր հաղորդում իր պահուստների մասին: Նոյեմբերին 32 տոննայի ավելացումը երկիր առաջին գրանցված ներհոսքն է 2019 թվականի սեպտեմբերից։ Մինչ այդ, նախորդ հավելումը եղել է 2016 թվականի հոկտեմբերին։

Չինաստանի Ժողովրդական բանկի տվյալների համաձայն՝ երկրի արժութային պահուստները դեկտեմբերի վերջին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 10,2 մլրդ դոլարով եւ անցյալ ամսվա վերջին կազմել են 3,13 տրլն դոլար։

Աղբյուրը՝   news.am