Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է, առկա է դեղորայքի և բժշկական նյութերի զգալի պակաս

Արցախի բուժհաստատություններում շարունակում են հետաձգել պլանային վիրահատությունները․  Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է,  առկա է դեղորայքի և բժշկական նյութերի զգալի  պակաս։

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը վստահեցնում է, որ ծառայության որակի վրա չի ազդել, բայց այս շրջափակման հետևանքով առկա է դեղորայքի և բժշկական նյութերի զգալի  պակաս
պլանային վիրահատությունները
հետաձվել են, միայն նրա համար, որ կարողանանք այդ պահուստային պարագաներն  օգտագործենք ավելի հրատապ դեպքերի համար:
 
Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում է ստանում 91 քաղաքացի: Նրանցից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 
Ըստ  Մհեր Մուսայելյանի՝  իրականացվել են 13 վիրահատություն՝ բոլորը սուր ցուցումներով, և կարելի է ասել այս օրերին պրակտիկորեն 90-ից թիվը չի իջել բուժառուների և վերակենդանացման բաժանմունքում թիվը տատանվում է 10-13 մարդ:
 
Միջանցքը փակվելուց հետո կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից 17 հիվանդ է տեղափոխել, նաև դեղորայքի տեսքով հումանիտար աջակցություն ցուցաբերել: Մանկական հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ դա բավարար չէ, որ անգամ լաբորատոր պլանային միջոցառումները վերսկսեն:

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյան
ի խոսքով՝ բոլոր պլանային միջոցառումները կասեցվել են։  Առաջնահերթությունը  տալիս են միայն սուր վիճակում գտնվող երեխաների բուժօգնությանը: Մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներից 13-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Որոշ մասնագետների բացակայությունը փորձում են լրացնել հայաստանյան գործընկերների օգնությամբ: