Forbes-ը կազմել է 2022թ. հարստությունն ամենից շատ կորցրած 10 ռուս միլիարդատերերի ցուցակը

Forbes ամսագիրը կազմել է 2022թ. հարստությունն ամենից շատ կորցրած ռուս միլիարդատերերի վարկանիշային ցուցակը, այն գլխավորել են «Սեւերստալի» հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն ու նրա ընտանիքը։
Forbes-ի գնահատմամբ՝ Ալեքսեյ Մորդաշովի եւ նրա ընտանիքի կարողությունը 2022թ. նվազել է 11,1 մլրդ դոլարով՝ կազմելով 18,4 մլրդ դոլար։ Ռուսական սեւ մետալուրգիան ամենից շատ է տուժել արեւմտյան պատժամիջոցներից։
Երկրորդ տեղում Wildberries մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է, որի կարողությունը մեկ տարում նվազել է 8,3 մլրդ դոլարով՝ հասնելով 4,7 մլրդ դոլարի։ Վարկանշային ցուցակի եռյակը եզրափակում է Օլեգ Տինկովը։ Գործարարի կարողությունը, որն ապրիլին Վլադիմիր Պոտանինին էր վաճառել TCS Group-ի բաժնեթղթերի փաթեթը, որը, Forbes-ի գնահատմամբ՝ 260 մլն դոլարից թանկ չէ, կրճատվել է 5,9 մլրդ դոլարով՝ 0,87 մլրդ դոլար։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանում հարստությունն ամենից շատ կորցրածների տասնյակում են նաեւ Ռոման Աբրամովիչը (նրա կարողությունը նվազել է 5,6 մլրդ դոլարով՝ 8,7 մլրդ), «Լուկօյլի» ղեկավար եւ հիմնական սեփականատեր Վագիթ Ալեքպերովը (-5,1 մլրդ դոլար՝ 21 մլրդ), Լեոնիդ Ֆեդունը եւ նրա ընտանիքը (-4,2 մլրդ՝ 7,5 մլրդ), «Ռենովա» խմբի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգը (-4,1 մլրդ դոլար՝ 5,2 մլրդ), «Նովատեկի» բաժնետեր Գենադի Տիմչենկոն (-3,97 մլրդ դոլար՝ 20,8 մլրդ), «Նովատեկի» վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը (-3,3 մլրդ դոլար՝ 24,4 մլրդ), ինչպես նաեւ «Русская медная компания»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Ակտուշկինը (-2,8 մլրդ դոլար՝ 3,4 մլրդ)։
Աղբյուրը՝ news.am