Հայաստանում նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ամուսնությունների թիվն ավելացել է, մահվան դեպքերը՝ նվազել

Հայաստանում նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ամուսնությունների թիվն ավելացել է, մահվան դեպքերը՝ նվազել

Հայաստանում 2022 թվականի նոյեմբերին ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մասնավորապես, եթե 2021-ի նոյեմբերին գրանցվել է 3305 երեխայի ծնունդ, ապա 2022-ի նոյեմբերին՝ 34–ով պակաս՝ 3271։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով նույն ժամանակահատվածում Հայաստանում մահացության մակարդակը նվազել է 2501–ով։ 2021 թվականի նոյեմբերին մահացել է 4566 մարդ, 2022 թվականի նույն ամսում՝ 2055։

Իսկ ամուսնությունների թիվը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է։ Եթե 2021-ին նոյեմբերին 1429 ամուսնություն է գրանցվել, ապա 2022 թվականին՝ 1472 (43–ով շատ)։

Միևնույն ժամանակ 26–ով նվազել է ամուսնալուծությունների թիվը՝ 377–ից իջնելով 351-ի։

Աղբյուրը՝   news.am