Մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի` 13.7% գնաճ

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի` 13.7% գնաճ

Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 2-ում (այդ թվում մայրաքաղաքում)՝ 0.1% գնաճ, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.3% և 7.2% գնանկում:

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի` 13.7% գնաճ: 2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.5% և 37.1%-ով:

Աղբյուրը՝   news.am