538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից

538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից

538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից․ հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը։

Արդյունքում՝ վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն հանդիսացել։

Սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվել է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։