ՀՀ 2022 թվականին պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 240․6 մլրդ դրամ

ՀՀ 2022 թվականին պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 240․6 մլրդ դրամ
ՀՀ 2022 թվականին պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 240․6 մլրդ դրամ, որը տարեկան հաստատված ցուցանիշը գերազանցում է 2․6 %-ով, սակայն կազմում է տարեկան ճշտված ցուցանիշի 97․6 %-ը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյանը։
Ընդ որում, փաստացի բյուջետային ծախսերի՝
- 27.4 %-ը կամ 614․5 մլրդ դրամը տրամադրվել է սոցիալական պաշտպանության ոլորտին,
- 21.4%-ը կամ 480․4 մլրդ դրամը տրամադրվել է պաշտպանության բնագավառին,
- 18․2 %-ը կամ 407․1 մլրդ դրամը տրամադրվել են ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին։
- 8.8 %-ը կամ 196․9 մլրդ դրամը տրամադրվել է հասարակական կարգ,անվտանգություն և դատական գործունեություն բնագավառին,
- 7.8%-ը կամ 174․2 մլրդ դրամը տրամադրվել է տնտեսական հարաբերություններ բնագավառին։
- 7.4 %-ը կամ 165․3 մլրդ դրամը տրամադրվել է կրթությանը։
- 6․3%-ը կամ 142․2 մլրդ դրամը տրամադրվել է առողջապահությանը,
- 2 %-ը կամ 43․9 մլրդ դրամը տրամադրվել է հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառներին,
- 0․4 %-ը կամ 9․5 մլրդ դրամը տրամադրվել է բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառին,
- շուրջ 0․3 %-ը կամ 6․8 մլրդ դրամը տրամադրվել է շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով փաստացի ծախսերը (կապիտալ ծախսերը) կազմել են 387․3 մլրդ դրամ, որը կազմում էտարեկան ճշտված ցուցանիշի 93․8 %-ը: