Կկառուցվի Նոր Նորք և Նորք Մարաշ շրջանները Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային 2 ճանապարհ, նաև էստակադա. Ավինյան

Կկառուցվի Նոր Նորք և Նորք Մարաշ շրջանները Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային 2 ճանապարհ, նաև էստակադա. Ավինյան

Մեկնարկել ենք 2 կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեր քաղաքացիների համար կկառուցենք Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նաև նշել է.

«Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսել ենք կառուցել նաև ուղեանց(էստակադա): Այս ճանապարհը էապես կթեթևացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երևանի այս հատվածի ամենախիտ խցանումները:

Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն: