Ռուսական նավթի դեմ պատժամիջոցները Մոսկվայի համար արժեցել են օրական ավելի քան 170 մլն դոլար, վերլուծաբաններ

Ռուսական նավթի դեմ պատժամիջոցները Մոսկվայի համար արժեցել են օրական ավելի քան 170 մլն դոլար, վերլուծաբաններ

Ռուսական նավթի դեմ Եվրամիության արգելքը եւ Արեւմուտքի սահմանած  մեկ բարելի դիմաց 60 դոլար գնային շեմը Մոսկվայի համար արժեցել են օրական ավելի քան 170 մլն դոլար, պնդում է էներգետիկայի եւ մաքուր օդի ոլորտում հետազոտությունների կենտրոնը, գրում է Insider-ը:

Ֆինլանդիայում տեղակայված վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ Ռուսաստանից հում նավթի արտահանումը դեկտեմբերին նվազել է 12 տոկոսով։  Հում նավթից երկրի եկամուտները նվազել են 32 տոկոսով, հիմնականում արեւմտյան պատժամիջոցների վերջին փուլի պատճառով: Անցյալ ամիս Եվրամիությունը պաշտոնապես արգելել է ծովով նավթի ներմուծումը Ռուսաստանից եւ սահմանել ռուսական նավթի համար 60 դոլար գնային շեմ։

Պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանին օգտագործել արեւմտյան տրանսպորտային եւ ապահովագրական ծառայությունները՝ իր նավթը համաշխարհային շուկաներով տեղափոխելիս։ 

Այս սահմանափակումները խոչընդոտում են Ռուսաստանի ամենաեկամտաբեր արտահանման ապրանքներից մեկի վաճառքին։ Ըստ Bloomberg-ի՝ 2022 թվականի վերջին շաբաթվա ընթացքում երկիրը կորցրել է 15 միլիոն դոլար եկամուտ նավթի արտահանումից, ընդ որում՝ մնացած մի քանի գնորդների թվում մնացել են միայն Չինաստանը, Հնդկաստանը եւ Թուրքիան։

Նրանք պահանջել են ավելի բարձր զեղչեր ռուսական նավթի համար։ Ռուսաստանի առաջատար նավթամթերքը ներկայումս վաճառվում է 60 դոլար գնի սահմանաչափից զգալիորեն ցածր:

Աղբյուրը՝   news.am