Եվրամիությունում պլանավորում են մեծացնել դեղերի արտադրությունը և ստեղծել դրանց ռազմավարական պաշարներ

Եվրամիությունում պլանավորում են մեծացնել դեղերի արտադրությունը և ստեղծել դրանց ռազմավարական պաշարներ

Եվրամիությունն ակնկալում է դեղագործական արտադրանքի ռազմավարական պաշար ձևավորել դեղամիջոցների անբավարարության հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Այս մասին Financial Times-ին հաղորդել են Եվրահանձնաժողովից։

«Բրյուսելը նպատակ ունի Եվրոպայում դեղամիջոցների պակասի խնդիրը լուծել դեղերի պաշարների ստեղծման և երաշխավորված մատակարարումների հարցում արտադրողների համար պարտադիր պահանջներ սահմանելու միջոցով», – ասվում է հոդվածում։

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է «նվազեցնել կախվածությունը Չինաստանից և ավելացնել արտադրությունը դաշինքի ներսում»։

Հյուսիսային կիսագնդում ձմռանը հիվանդությունների աճի և Չինաստանից արտահանման կրճատման պատճառով հիվանդները դժվարացել են ձեռք բերել այնպիսի հաճախ օգտագործվող դեղամիջոցներ, ինչպիսիք են պենիցիլինը և պարացետամոլը:

Այդ դեղամիջոցների պակասի մասին հայտնել են Եվրամիության գրեթե բոլոր 27 անդամ երկրները և Միացյալ Թագավորությունը:

Հրատարակությունը նշում է, որ ԵՄ երկրներին դեղագործական արտադրանքով ապահովելու հարցում Եվրահանձնաժողովը նպատակամիտված Է «ռազմավարական ինքնավարության»։ Ակնկալվում է, որ շուտով Եվրահանձնաժողովը կներկայացնի համապատասխան օրինագիծ, որի նպատակը կլինի «ապահովել դեղամիջոցների հասանելիությունը բոլոր հիվանդների համար, ովքեր ունեն դրանց կարիքը, և կանխել դեղամիջոցների մատակարարումների ընդհատումները»։

Աղբյուրը՝   b24.am