Գերմանական Wintershall Dea-ն հայտնել է Նեղոսի դելտայում գազի հանքավայրերի հայտնաբերման մասին
Գերմանական Wintershall Dea էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Նեղոսի դելտայում գազի հանքավայրեր է հայտնաբերել, ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Wintershall Dea ընկերությունը գազ է գտել իր Արեւելյան Դամանհուր հետախուզական բլոկում՝ ծովային Նեղոսի դելտայի ափամերձ շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Wintershall Dea-ն եւ նրա գործընկերներ Cheiron Energy-ը, INA-ն եւ Egyptian Gas Holding Company-ն (EGAS) կուսումնասիրեն հանքաշերտերի մշակման հնարավորությունները՝ օգտագործելով Disouq նախագծի ենթակառուցվածքը, որը ղեկավարում են Wintershall-ը եւ EGAS DISOUCO-ն:
Wintershall Dea նավթագազային մասնավոր ընկերությունն աշխատում է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Եվրոպայում, Ռուսաստանում, Լատինական Ամերիկայում եւ Հյուսիսային Աֆրիկայում:
Դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սեւ ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերվել, որի պաշարները 58 միլիարդ խորանարդ մետր են գնահատվում։
Աղբյուրը՝ news.am