Goldman Sachs-ը հնարավոր է համարել Brent-ի արժեքի աճը մինչեւ 110 դոլար՝ Չինաստանում սահմանափակումների չեղարկումից հետո

Goldman Sachs-ը հնարավոր է համարել Brent-ի արժեքի աճը մինչեւ 110 դոլար՝ Չինաստանում սահմանափակումների չեղարկումից հետո

Brent էտալոնային նավթի մեկ բարելի գինը 2023թ. երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) կարող է հասնել 110 դոլարի, եթե լիովին չեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Չինաստանում եւ ասիական այլ երկրներում։ Այսպիսի կարծիք է հայտնել Goldman Sachs ամերիկյան ներդրումային բանկի ղեկավար Ջեֆրի Քյուրին Bloomberg TV-ի եթերում։

«Ինչե՞րն են պարապուրդի մատնված։ Ինքնաթիռները, գնացքները եւ ավտոմեքենաները։ Եթե դրանք նորից միացնեք, նավթի պահանջարկը կտրուկ կբարձրանա»,- ասել է նա։

Աղբյուրը՝   news.am