Չինաստանը 2022-ին ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը ավելի քան 50%-ով

Չինաստանը 2022-ին ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը ավելի քան 50%-ով

Չինական ավտոարտադրողները 2022-ին արտահանել են 3,32 միլիոն ավտոմեքենա՝ 56,8%-ով ավելի, քան 2021-ին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը։

Ավտոմեքենաների արտահանման արժեքը կազմել է 60 միլիարդ դոլար:

Բացի այդ, Չինաստանն անցյալ տարի արտահանել է 81 միլիարդ դոլարի ավտոպահեստամասեր, ինչը 7,4%-ով ավելի է 2021 թվականի համեմատ:

Աղբյուրը՝   b24.am