Թուրքիան կարող է Եվրոպային սեփական գազը առաջարկել Սեւ ծովի հանքավայրերից. TRT Haber

Թուրքիան կարող է Եվրոպային սեփական գազը առաջարկել Սեւ ծովի հանքավայրերից. TRT Haber

Թուրքիան Սեւ ծովում գազի նոր պաշարների հայտնաբերումից հետո կարող է եվրոպական մի շարք երկրների համար մատակարարման նոր այլընտրանքներ առաջարկել, հաղորդում է TRT Haber-ը։

Թուրքիան 2020 թվականին Սեւ ծովում հայտնաբերել է գազի խոշոր հանքավայր, որի ծավալները գնահատվել են 540 միլիարդ խորանարդ մետր։ Այդ ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանքն անվանել էր երկրում ամենամեծը։ Նա նաեւ հայտնել է, որ Սեւ ծովում հայտնաբերվել է գազի հանքավայր՝ 58 միլիարդ խորանարդ մետր պաշարներով, պաշարների գնահատումն ավելացել է մինչեւ 652 միլիարդ, իսկ Սեւ ծովում գազի ընդհանուր պաշարները հասել են 710 միլիարդ խորանարդ մետրի եւ միջազգային շուկաներում արժեն 1 տրիլիոն դոլար։

«Թուրքիայի եւ Բուլղարիայի միջեւ բնական գազի առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է ԵՄ-ի եւ Բալկանյան երկրների համար։ Թուրքիայի կողմից Սեւ ծովում հայտնաբերված նորացված գազը եւ նրա հզոր գազային ենթակառուցվածքը կարող են նոր այլընտրանքներ առաջարկել եվրոպական որոշ երկրների համար»,-հայտնել է հեռուստաալիքը։

Աղբյուրը՝   news.am