Շվեդիան հայտարարել է հազվագյուտ հողերի օգտակար հանածոների խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին

Շվեդական պետական լեռնահանքարդյունաբերական LKAB ընկերությունը հայտարարել է հյուսիսային Կիրունա քաղաքում հազվագյուտ հողերի օգտակար հանածոների խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին, ինչը պոտենցիալ կերպով զգալիորեն կնվազեցնի էլեկտրամոբիլների համար բաղադրիչների հարցում կախվածությունը Չինաստանից:
LKAB-ի տվյալներով՝ հանքավայրը, որը Եվրոպայում ամենամեծ նման հայտնագործությունն է, համարժեք է հազվագյուտ հողերի ավելի քան 1 միլիոն մետրիկ տոննա օքսիդների:
«Սա աշխարհի մեր մասում հազվագյուտ հողերի տարրերի ամենամեծ հայտնի հանքավայրն է, եւ այն կարող է կարեւոր շինարարական բլոկ լինել կարեւորագույն հումքի արտադրության համար, որը բացարձակապես կարեւոր է կանաչ անցումը ապահովելու համար»,- ասել է LKAB-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Յան Մոստրյոմը:
Բացահայտումը կարող է փոխել խաղի կանոնները Եվրոպայի համար, որը ներկայումս չի զբաղվում հազվագյուտ հողերի արդյունահանմամբ եւ ամբողջովին կախված է հողմային տուրբիններում եւ էլեկտրամոբիլներում օգտագործվող մետաղների չինական ներմուծումից: 2020 թվականի դրությամբ Եվրամիություն հազվագյուտ հողերի ներմուծման 99 տոկոսը բաժին է ընկել Չինաստանին։
Ակնկալվում է, որ օգտակար հանածոների պահանջարկը կաճի, քանի որ էլեկտրամոբիլների տարածումը մեծանում է, իսկ մինչեւ տասնամյակի վերջը պահանջարկը ԵՄ-ում կաճի ավելի քան հինգ անգամ:
Ընկերությունն ընդգծել է, որ ժամանակ կպահանջվի, մինչեւ հանքավայրը կարողանա ցանկացած պիտանի հումք արտադրել:
Աղբյուրը՝ news.am