Նախատեսվում է ապահովել առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը. նախագիծ. «Փաստ»

Նախատեսվում է ապահովել առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ակնկալվող արդյունքները, մասնավորաբար հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը:

Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։ Նախարարությունն ընդգծում է` ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է:

Հայեցակարգը պետք է հիմք լինի առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, ԱՀԱ մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թ.-ից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:  

Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով:

Աղբյուրը՝   shabat.am