Ռուսաստանը փետրվարից կնվազեցնի նավթի արտահանման մաքսատուրքը

Ռուսաստանը փետրվարից կնվազեցնի նավթի արտահանման մաքսատուրքը

Urals մակնիշի նավթի միջին գինը դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ն ընկած ժամանակաշրջանում մեկ բարելի դիմաց կազմել է 46,82 դոլար՝ նվազելով գրեթե 19%-ով: Մեկ ամիս առաջ այդ գինը կազմում էր 57,5 ​​դոլար: Բացի այդ, ըստ ՌԴ ֆինանսների նախարարության հրապարակած նյութերի, Ռուսաստանից նավթի արտահանման մաքսատուրքը փետրվարի 1-ից կնվազի 3,9 դոլարով:  

«Urals մակնիշի նավթի միջին գինը 2022 թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թ. հունվարի 14-ն ընկած մոնիթորինգի ժամանակաշրջանում մեկ բարելի դիմաց կազմել է 46,82 դոլար կամ 341,8 դոլար՝ մեկ տոննայի դիմաց։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ նավթի արտահանման մաքսատուրքը Ռուսաստանի Դաշնությունում 2023 թ. փետրվարի 1-ից կնվազի 3,9 դոլարով և մեկ տոննայի դիմաց կկազմի 12,8 դոլար», - նշվում է հաղորդագրությունում։

Ներկայում նավթի արտահանման մաքսատուրքը կազմում է մեկ տոննայի դիմաց 16,7 դոլար։ Բացի այդ, բաց գույնի նավթամթերքների և յուղերի մաքսատուրքը մեկ տոննայի դիմաց 5 դոլարից կնվազի մինչև 3,8 դոլար, իսկ մուգ գույնի համար՝ 16,7 դոլարից մինչև 12,8 դոլար։

Բենզինի արտահանման մաքսատուրքը 5 դոլարից կնվազի մինչև 3,8 դոլար։ Հեղուկ գազի (LPG) մաքսատուրքը փետրվարի 1-ից մեկ տոննայի դիմաց կկազմի 21 դոլար, հեղուկացված ածխաջրածնային գազերի մաքուր ֆրակցիաների մաքսատուրքը՝ 18,9 դոլար, կոքսինը՝ 0,8 դոլար։

Աղբյուրը՝   armenpress.am