Շվեյցարական ֆրանկը կորցնում է առավելությունը եվրոյի հանդեպ

Շվեյցարական ֆրանկը կորցնում է առավելությունը եվրոյի հանդեպ

Շվեյցարական ֆրանկը կորցնում է առավելությունը եվրոյի հեռանկարների բարելավման ֆոնին, գրել է Bloomberg-ը։

Այնպիսի արժույթը, ինչպիսին է շվեյցարական ֆրանկը, սովորաբար օգտագործվել է շուկայական ցնցումները հաղթահարելու համար։ Բայց նկատի ունենալով եվրոյի հետ կապված իրավիճակի բարելավումը, ինչը պայմանավորված է էներգակիրների գների իջեցմամբ, տոկոսադրույքի բարձրացման առումով ԴՊՀ-ի դանդաղմամբ, ինչպես նաեւ տնտեսությունը վերականգնելու Չինաստանի փորձով, շվեյցարական ֆրանկը «ոչ միայն պարզապես ընկնում, այլեւ անհետանում է»,- նշվել է հրապարակման մեջ։

Հավաստիացվել է, որ եվրոյի լավատեսական շարժին օգնել է «եվրո-ֆրանկ» կրոս-փոխարժեքը, ինչը թույլ է տվել հաղթահարել հավասարությունը վեց ամսում առաջին անգամ։

«Դա տարբեր է անցած տարվա վիճակից, երբ ֆրանկը կտրուկ բարձրացել էր եվրոյի դժվարությունների ֆոնին, քանի որ գնաճի եւ ռեցեսիայի մտավախությունները ստիպել էին ներդրողներին ապավինել աշխարհի ամենահանրահայտ արժույթներից մեկին»,- գրել են հոդվածի հեղինակները։

Աղբյուրը՝   news.am