Tether (USDT) թոքենով գործառնությունների ծավալը գերազանցել է Visa և Mastercard համակարգերի ցուցանիշները

Tether (USDT) թոքենով գործառնությունների ծավալը գերազանցել է Visa և Mastercard համակարգերի ցուցանիշները

2022թ.-ի ընթացքում ԱՄՆ դոլարին կցված առաջատար Tether (USDT) թոքենով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 18.2 տրլն դոլար, ինչը ավել է առաջատար Visa և Mastercard վճարային համակարգերի ցուցանիշներից։

Գործառնությունների նման մեծ ծավալը խոսում է սթեյբլքոինների մեծ պահանջվածության մասին։ ԱՄՆ դոլարին կցված թոքենն առավել պահանջվածություն է ունեցել այնպիսի երկրներում, որտեղ տեղական արժույթները մեծ տատանումներ են արձանագրել՝ ծանր տնտեսական իրավիճակի հետևանքով։

Չնայած արձանագրված ռեկորդային ծավալին, USDT-ի համար 2022թ.-ը չի կարելի թեթև համարել։ Տարվա ընթացքում Terra UST-ի անկումը և կրիպտոձմեռը մեծ ճնշումներ էին գործադրում Tether-ի վրա, որն իր կայությունն ապացուցելու համար ստիպված մանրամասն տեղեկատվություն հրապարակեց թոքենների ապահովվածության վերաբերյալ։

Չնայած այն բանին, որ ԱՄՆ դոլարին կցված թոքենների շարքում USDT-ն մնում է վստահ առաջատար՝ 65.31 մլրդ դոլար կապիտալիզացիայով (առավելագույն ցուցանիշը՝ 83.13 մլր դոլար), նրան հետևում են USDC և BUSD թոքենները, որոնք հիմնադրվել են առաջատար կրիպտոբորսաներ Coinbase-ի և Binance-ի կողմից։

Մասնավորապես, USDC կապիտալիզացիան արդեն իսկ հասել է 56 մլրդ դոլարի։

Աղբյուրը՝   b24.am