Մարտին Գալստյանը հանդիպել է ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ

Մարտին Գալստյանը հանդիպել է  ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունվարի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:
 ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի տնտեսության և ֆինանսական հատվածի արդյունքները և նշել 2023 թվականի սպասվելիք հնարավոր միտումները:
 ՎԶԵԲ-ի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու հաստատությունների միջև համագործակցությունը զարգացման տարբեր ծրագրերում:
 Կողմերն ընդգծել են ԿԲ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը և հանձնառել նախանշել համատեղ ծրագրերի համար նոր ոլորտներ։