Ռուսաստանում անցած տարի ավելի շատ են ալկոհոլ արտադրել

Ռուսաստանում անցած տարի ավելի շատ են ալկոհոլ արտադրել

Ռուսաստանում անցած տարի 2021-ի համեմատ 9.8 տոկոսով ավելի շատ են ալկոհոլային խմիչքներ արտադրել։ Արտադրության ծավալում  ներառված չէ գարեջուրը։

 9 տոկոսից բարձր թնդություն ունեցող խմիչքների արտադրությունն աճել է 8.4 տոկոսով, օղու արտադրությունն ավելացել է 4 տոկոսով, կոնյակինը՝ 10.5 տոկոսով։

Գինու արտադրությունն անցած տարվա հունվար-դեկտեմբերին ընկած հատվածում աճել է 9.7 տոկոսով։ Լիկյորի արտադրությունը մեկ տարում ավելաել է 442.5 տոկոսով։

Աղբյուրը՝   panorama.am