BRICS-ը դոլարով վճարումները փոխարինելու հնարավորություններ է փնտրում. ՀԱՀ-ի ԱԳ նախարար

BRICS-ը դոլարով վճարումները փոխարինելու հնարավորություններ է փնտրում. ՀԱՀ-ի ԱԳ նախարար

Միջազգային հաշվարկներում դոլարի գերիշխող դիրքը շահավետ չէ աղքատ երկրների համար. BRICS-ի մեջ մտնող երկրները հնարավորություններ են փնտրում դրամական փոխանակման ավելի արդար համակարգ մշակելու համար:

Այդ մասին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Նալեդի Պանդորը։

«Մեզ միշտ անհանգստացրել է դոլարի գերիշխանությունը, և մենք պետք է գտնենք դրա այլընտրանքը:

Դա է պատճառներից մեկը, որ մենք ստեղծեցինք BRICS-ի Զարգացման նոր բանկը: Ներկայում գործող համակարգերը, որպես կանոն, նախապատվությունը տալիս են շատ հարուստ երկրներին. դա խնդիր է այնպիսի երկրների համար, ինչպիսին մենք ենք, որոնք պետք է վճարումները կատարեն դոլարով, ինչը շատ ավելի թանկ արժե մեր արժույթների տեսակետից։

Այդ կապակցությամբ ես իսկապես կարծում եմ, որ անհրաժեշտ Է մշակել ավելի արդար համակարգ, և մենք հենց սա ենք քննարկում BRICS-ի նախարարների հետ տնտեսության ոլորտում», - ասել է Պանդորը։ Ինչպես կարծում Է ՀԱՀ-ի ԱԳ նախարարը, Զարգացման նոր բանկը և նմանատիպ մյուս կազմակերպությունները կարող են օգնել BRICS-ի երկրներին՝ մշակելու դրամական փոխանակման ավելի արդար համակարգ։ BRICS-ի երկրների մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Աղբյուրը՝   armenpress.am