Գերմանական «MAN» ավտոբուսներից 44-ը Երևանում են, փետրվարին կհասնի մյուս խմբաքանակը

MAN ավտոբուսները շարունակում են ժամանել Երևան:Այս մասին տեղեկանում ենք փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
Այսօր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում:

Իսկ մարտի 1-ից արդեն մեր քաղաքացիներն իրենք կգնահատեն երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները: