Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։ 
Քննարկվել են Հյուսիսհարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ֆինանսավորման հնարավորությունները։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, դեպարտամենտի մասնագետները ներկայացրել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, մինչ այժմ այս հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները։
Իրականացվել է նախագծի կրկնակի տեխնիկատնտեսական և իրագործելիության գնահատականի քննարկում։
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նպատակով հայտարարվել է և այժմ ամփոփման փուլում է միջազգային բաց մրցույթի նախաորակավորման գործընթացը։ 
Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ, որը ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ)։