Ադրբեջանը կկրկնապատկի գազի արտահանումը Եվրոպա. Ալիև

Ադրբեջանը կկրկնապատկի գազի արտահանումը Եվրոպա. Ալիև

Ադրբեջանը կընդլայնի Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունը, քանի որ արդյունահանումը մեծանում է։ Այս մասին CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Անցյալ տարի մենք Եվրահանձնաժողովի հետ ստորագրեցինք փաստաթուղթ՝ կրկնապատկելու գազի արտահանումը եվրոպական շուկա, և այդ նպատակին կհասնենք հինգ տարվա ընթացքում։ Դա հնարավոր է, թեև հեշտ չի լինի: Այո, Ադրբեջանը բնական գազի այնքան էլ մեծ մատակարար չէ, բայց մենք ունենք մեր սեփական շուկան Արևելյան և Հարավային Եվրոպայում։ Եվ որքան շատ գազ արտադրենք ապագայում, այնքան ավելի կընդլայնենք մատակարարումների աշխարհագրությունը»,- ասել է Ալիևը։

2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առևտրային մատակարարումները Եվրոպա Անդրադրիատիկ գազատարով, որը Հարավային գազային միջանցքի անբաժանելի մասն է։ 25 տարով հաշվարկված մատակարարումները նախատեսում են տարեկան ավելի քան 10 մլրդ խմ գազի արտահանում եվրոպական շուկա:

Ադրբեջանի և Եվրամիության միջև 2022 թվականի հուլիսի 18-ին ստորագրված էներգետիկ ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առաջիկա հինգ տարում Եվրոպա գազի մատակարարումները կկրկնապատկվեն՝ մինչև 20 միլիարդ խորանարդ մետր տարեկան:

Աղբյուրը՝   tert.am