Amazon-ն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը

Amazon-ն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը

Ամերիկյան Amazon ընկերությունը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշում՝ շրջանցելով նախորդ տարվա առաջատարին՝ Apple-ին։ Այս մասին ասվում է բրիտանական Brand Finance խորհրդատվական ընկերության՝ չորեքշաբթի հրապարակված ուսումնասիրության մեջ։

«Amazon-ը վերականգնել է իր առաջատարությունը՝ չնայած 2022 թվականին ապրանքանիշի արժեքի 15%-ով անկմանը.  այն 350,3 միլիարդից հասնել է 299,3 միլիարդ դոլարի»,- ասվում է փաստաթղթում։

Այնուհանդերձ ընկերության կոմերցիոն կատարողականի ցուցանիշը դրական է և որոշ չափով փոխհատուցել է վնասները՝ 3,9 մլրդ դոլարով:

Brand Finance-ի վերլուծաբանները նաև պարզաբանում են, որ անցյալ տարվա առաջատար Apple-ի ապրանքանիշի արժեքը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 16%-ով՝ 355,1-ից հասնելով 297,6 մլրդ դոլարի: Ամերիկյան կորպորացիան այս տարվա վարկանիշում զբաղեցրել է միայն երկրորդ հորիզոնականը։

Աղբյուրը՝   tert.am