Վրաստանով Եվրոպա է տեղափոխվել 19,5 միլիարդ խորանարդ մետր գազ
Անդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը Հարավային գազային միջանցքի հիմնական մասն է, 2022 թվականին Թուրքիա է մատակարարել 5,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր։
Տեղեկության համաձայն, ընդհանուր առմամբ, գազատարի շահագործման սկզբից Թուրքիա է փոխանցվել 20,5 մլրդ խմ գազ, իսկ Եվրոպա՝ 19,5 մլրդ խմ։
Հարկ է նշել, որ այս խողովակաշարն սկիզբ է առնում Ադրբեջանից ու անցնում Վրաստանի և Թուրքիայի տարածքով, իսկ դրա շարունակությունը Անդրադրիատիկ (TAP) խողովակաշարն է։ TANAP-ը՝ Թուրքիայի Շահդենիզ հանքավայրից գազ է տեղափոխում վրաց-թուրքական սահմանից դեպի Թուրքիայի արևմուտք։
Ի դեպ, TANAP-ի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2015 թվականի մարտին։ Խողովակաշարի առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից 2 700 մետր է, իսկ երկարությունը՝ 1 850 կմ։
TANAP խողովակաշարն անցնում է Թուրքիայի 20 գավառներով, 67 շրջաններով և 600 գյուղերով։ TANAP-ում ներդրումները կազմել են գրեթե 7 միլիարդ դոլար։ Գազատարով Թուրքիա առաջին գազամատակարարումը սկսվել է 2018 թվականի հունիսի 30-ին, իսկ 2019 թվականի հոկտեմբերի վերջին շահագործման է հանձնվել Էսքիշեհիրից դեպի թուրք-հունական սահման ընկած հատվածը։
TAP-ի միջոցով Եվրոպա կոմերցիոն գազի մատակարարումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։
Աղբյուրը՝ panorama.am