Չինաստանը մինչեւ տարեվերջ կավելացնի էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը

2023 թվականին Պեկինը նախատեսում է էլեկտրաէներգիայի արտադրման միջոցով էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը 2022 թվականի վերջի 49,6 տոկոսից հասցնել 52 տոկոսի։
Չինաստանն այդ նպատակին մտադիր է հասնել արեւային եւ հողմային էլեկտրակայանների հզորության ավելացմամբ՝ մինչեւ 10 եւ 65 գիգավատտ համապատասխանաբար։
Գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումից հետո, երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կվերականգնվի եւ կավելանա 6 տոկոսով՝ 2022 թվականի 3,6 տոկոսի համեմատ։ Այս ակնկալվող աճի պայմաններում իշխանությունները ցանկանում են մեծացնել հզորությունները՝ գերծանրաբեռնվածության ժամանակահատվածում տատանումներից խուսափելու համար:
Միեւնույն ժամանակ, Չինաստանը ցանկանում է ածուխի եւ գազի էլեկտրակայանների հզորությունը ավելացնել 70 գիգավատտով՝ 2022 թվականի 40 գիգավատտի համեմատ։ Այս միջոցառումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի պակասի պայմաններում Չինաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու հետ։
Աղբյուրը՝ news.am