Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին:
Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն:
 Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել են նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը: