Գորիս համայնքի 243 տնտեսություն անասնակեր է ստացել

Գորիս համայնքի 243 տնտեսություն անասնակեր է ստացել
Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցելով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն է խոտ և կոմբինացված կեր բաժանել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի բախումների արդյունքում տուժած մինչև 5 խոշոր եղջերավոր անասուն ունեցող տնտեսությունների։
Ինչպես արդեն ձեզ տեղեկացրել ենք՝ Գորիս համայնքում ներառվել է 4 բնակավայր՝ Հարթաշեն, Որոտան, Վերիշեն, Ակներ։
Ընդհանուր՝ 10019 հակ խոտ և 69900 կգ կոմբինացված կեր են ստացել 4 գյուղերի բնակիչները։
Ստորև՝ ավելի մանրամասն
ԱԿՆԵՐ 2781 հակ խոտ, 20950 կգ կեր, 71 տնտեսություն,
ՎԵՐԻՇԵՆ 6156 հակ խոտ, 41800 կգ կեր, 152 տնտեսություն,
ՀԱՐԹՇԵՆ 405 հակ խոտ, 2700 կգ կեր, 9 տնտեսություն,
ՈՐՈՏԱՆ 677 հակ խոտ, 4450 կգ կեր, 11 տնտեսություն։
Հավելենք, որ ծրագիրը նպատակ ունի մոտիվացնելու գյուղացուն, որ ավելի ամուր կառչի հողին և, իհարկե, հարկադիր մորթի չենթարկի կենդանիներին՝ արոտավայրերի կրճատման պատճառով։