Spotify-ն այս շաբաթ զանգվածային կրճատումներ կիրականացնի

Spotify-ն այս շաբաթ զանգվածային կրճատումներ կիրականացնի

Spotify ընկերությունը մտադիր է այս շաբաթ կրճատել իր աշխատակիցների մի մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նախորդ տարվա երրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ ընկերությունում աշխատում է մոտ 9,8 հազար մարդ։ Այս պահին չի հաղորդվում՝ քանի աշխատակից կազատվի աշխատանքից։ Spotify-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել առաջիկա կրճատումները։

Գովազդից ստացվող եկամուտի նվազման ու աշխարհում անկայուն տնտեսական իրավիճակի հետևանքով ամբողջ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններն ստիպված են զանգվածային կրճատումներ անել։

Ավելի վաղ կրճատումների մասին են հայտնել ՏՏ ոլորտի այնպիսի հսկաներն, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Meta-ն։ Ավելին՝ Google կորպորացիայի ղեկավար Սունդար Պիչայը հայտնել է, որ ստիպված է միաժամանակ մոտ 12 հազար աշխատակցի աշխատանքից հեռացնել, ինչը կազմում է ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի շուրջ 6%-ը։

Աղբյուրը՝   tert.am